«Եվրատեսիլ 2013»-ում Գոռ Սուջյանը կկատարի «Lonely Planet» երգը

«Եվրատեսիլ 2013»-ում Գոռ Սուջյանը կկատարի «Lonely Planet» երգը

PanARMENIAN.Net - Շվեդիայի Մալմո քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Գոռ Սուջյանը կկատարի«Lonely Planet» երգը։ Այս մասին հայտնի դարձավ քիչ առաջ՝ արդյունքների ամփոփման արդյունքում։ Չորս թեկնածու երգերից հաղթողին՝ 4-րդ տարբերակը, 50/50 սկզբունքով ընտրեցին ժյուրին ու հանդիսատեսը։ Արդեն հայտնի է նաև երգի երաժշտության հեղինակի անունը, որը մինչ այդ գաղտնի էր պահվում հավասար մրցակցություն ապահովելու համար․ դա Թոնի Այոմին է (Tony Iommi)։

Հանդիսատեսի քվեարկությունը կայացավ sms-հաղորդագրությունների միջոցով: Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամների անուններն անհայտ են:Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցչին ներքին ընտրությամբ որոշել էր Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը: «Եվրատեսիլ 2013»-ը կանցկացվի մայիսի 14-18-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---