Օրհան Փամուկը The Independent Foreign Fiction Prize մրցանակի հավակնորդ է![]() 5 մարտի 2013 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր թուրք գրող Օրհան Փամուկն առաջադրվել է որպես The Independent Foreign Fiction Prize մրցանակի հավակնորդ, որը տրվում է այն գրողներին, որոնց ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն և լույս են տեսել Մեծ Բրիտանիայում: Փամուկի «Լռության տունը» վեպն ընդգրկվել է long-list-ում՝ նախնական ցուցակում: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, Փամուկն արդեն մեկ անգամ արժանացել է այս մրցանակին 1990թ. «Սպիտակ ամրոց» վեպի համար: Թուրք գրող Էլիֆ Շաֆակը այն հանձնաժողովի կազմում է, որը կկազմի հավակնորդների կարճ ցուցակը, այն կհրապարակվի ապրիլի 11-ին: Մրցանակը կհանձնվի 2013թ. մայիսին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |