Ահմեդ Նեջդեթ Սեզեր. Թուրքիան պատրաստ է նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը 3 հոկտեմբերի 2005 - 18:51 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի եւ Աբխազիայի հակամարտությունները խոչընդոտում են խաղաղության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում»,-, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը: Ըստ նրա` «այս հիմնախնդիրների խաղաղ կարգավորումը քաղաքական կայունություն կբերի տարածաշրջան: Թուրքիան փորձում է ամեն կերպ աջակցել այդ նպատակին հասնելու համար»: Ինչպես հաղորդում է թուրքական «Անատոլու» լրատվական գործակալությունը` Թուրքիայի նախագահը նաեւ ընդգծել է, որ «Հայաստանի դիրքորոշումն իր հարեւանների նկատմամբ խոչընդոտում է Թուրքիայի հետ հարաբերություններին»: Ըստ Սեզերի` Ղարաբաղի հարցը, որն իբր առաջացել է «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների զավթումից հետո», պետք է կարգավորվի: «Ղարաբաղի հարցում Թուրքիան պատրաստ է աջակցել կարգավորման մի այնպիսի տարբերակի, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |