Հայկական «Լուռ երկխոսություն» ֆիլմը «Կոկստե» փառատոնի լավագույն տասնյակում է (վիդեո)

Հայկական «Լուռ երկխոսություն» ֆիլմը «Կոկստե» փառատոնի լավագույն տասնյակում է

PanARMENIAN.Net - Հայկական «Լուռ երկխոսություն» կարճամետրաժ կինոնկարը հայտնվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված «Կոկստե» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի լավագույն տասնյակում: Այս մասին տեղեկացնում է ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Հովսեփյանը: «Լուռ երկխոսությունը» նովել է ռեստորանում ճաշող երկու զույգերի մասին: Նրանք կորցրել են միմյանց հանդեպ հետաքրքրությունն, իսկ փրկությունը փնտրում են դիմացի սեղանի շուրջ նստածների մեջ: Առաջիկայում ֆիլմը կմասնակցի այլ փառատոնների ևս:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---