8-րդ ARMENIA MUSIC AWARDS-ը տեղի կունենա ապրիլի 20-ին![]() 12 մարտի 2013 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Մոսկվայում կկայանա ARMENIA MUSIC AWARDS -ի 8-րդ մրցանակաբաշխությունը: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջից: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Կրեմլում: Այս միջոցառումը Հայաստանի և հայական սփյուռքի ամենահայտնի և սպասված երաժշտական միջոցառումներից մեկն է: 8 տարվա ընթացքում մրցանակաբաշխությունն իրենց ներկայությամբ պատվել են Հայաստանի, Ռուսատասանի և աշխարհի այլ երկրների մի շարք հայտնի մշակույթի և արվեստի գործիչներ, ինչպես նաև շոու բիզնեսի աստղեր: Մրցանակաբաշխությանը տարբեր տարիների ներկա են եղել Ալեն Դելոնը, Շերը, Ջիվան Գասպարյանը, Թաթա Սիոմոնյանը, Սիրուշոն, Իոսիֆ Կոբզոնը, Նունե Եսայանը, Իգոր Կրուտոյը, Իրինա Ալեգրովան, Դիմա Բիլանը, Խուլիո Իգլեսիասը և այլք: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |