77 տարեկանում մահացել է Արամայիս Սահակյանը

77 տարեկանում մահացել է Արամայիս Սահակյանը

PanARMENIAN.Net - 77 տարեկանում մահացել է հայտնի գրող, երգիծաբան, բանաստեղծ և հրապարակախոս Արամայիս Սահակյանը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկացավ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից, որտեղ արդեն մի քանի օր է գտնվում էր գրողը:

Արամայիս Սահակյանը երկար տարիներ հրատարակել և ղեկավարել է «Ոզնի» երգիծական հանդեսը: Աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ ՀԼԿԵՄ մրցանակակիր է:

Արամայիս Սահակյանը նաև համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր է: Նրա գրած տեքստերով բազմաթիվ հայտնի երգեր կան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---