Հավակնորդների մրցաշարի առաջին տուրում բոլոր 4 պարտիաներն ավարտվել են ոչ ոքի![]() 16 մարտի 2013 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի առաջին տուրում բոլոր 4 պարտիաներն ավարտվել են ոչ ոքի, բոլոր մասնակիցները հավաքել են 0,5 միավոր: Ամենակարևոր հանդիպումներից էր Լևոն Արոնյանի ու նորվեգացի Մագնուս Կարլսենի մենամարտը, սակայն հաղթող չեղավ: Ոչ ոքիով ավարտված մյուս պարտիաներում հանդիպել էին Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) և Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) զույգերը: 2-րդ տուրում Արոնյանը կպայքարի Բորիս Գելֆանդի հետ: Տեղի կունենան նաև Կարլսեն-Կրամնիկ, Գրիշչուկ-Սվիդլեր, Ռաջաբով-Իվանչուկ պարտիաները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |