Ուլի Վեգներ. Թող հաղթի ուժեղագույնը, ես հավատում եմ Աբրահամի հաղթանակին![]() 19 մարտի 2013 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները նշել է, որ մարտի 23-ին նրանք ռինգ դուրս կգան որպես հաղթողներ: «Մենք պետք է վստահ լինենք մեր ուժերին, քանի որ Արթուրը գործող չեմպիոնն է: Դա լավ մենամարտ է լինելու: Թող հաղթի ուժեղագույնը, դա զարմանալի չէ, քանի որ որպես մարզիչ ես հավատում եմ իմ սանին»,-Վեգների խոսքն է մեջբերում fightnews.com-ը: Ռոբերտ Շտիգլիցի մարզիչ Դիրկ Ձեմսկին խոստովանել է, որ մենամարտը հետաքրքիր կլինի, գուցե, նույնիսկ վերաճի պատերազմի: «Հուսով եմ, Ռոբերտը կրկին նույն սխալները թույլ չի տա: Նա խաղի լավ պլան ունի ու լավ մարտավարություն, որոնք կզարմացնեն բոլորին»: Մենամարտը տեղի կունենա մարտի 23-ին Մագդեբուրգում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |