Անդրանիկ Գալստյանը դուրս է մնացել ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ից![]() 21 մարտի 2013 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր Թբիլիսիում տեղի են ունենում ազատ ոճի Եվրոպայի առաջնության մենամարտերը մինչև 74 ու 120կգ քաշային կարգերում: Ծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Գալստյանը 1/8 եզրափակչում զիջեց Նիկ Մատուխինին (Գերմանիա): Առաջին մրցափուլում գերմանացի ըմբիշը հաղթեց 6:0 հաշվով, իսկ երկրորդում՝ 9:0: Եթե նա դուրս գա եզրափակիչ, ապա Գալստյանը կկարողանա պայքարել բրոնզե մեդալի համար: Այսօր հայ ըմբիշներից հանդես կգա նաև Գրիգոր Գրիգորյանը, որի մրցակիցը կլինի Ապոստոլոս Տասկուդիսը Հունաստանից: Ավելի վաղ Դավիթ Սաֆարյանը 66կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |