Օջալանը կոչ է արել գրոհայիններին վայր դնել զենքն ու հեռանալ Թուրքիայից![]() 21 մարտի 2013 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ բանտարկություն է կրում Թուրքիայում, կոչ է արել իր գլխավորած կուսակցությանը դադարեցնել դիմակայությունն Անկարայի հետ, դուրս բերել մարտական ջոկատները երկրի տարածքից ու խաղաղ բանակցություններ սկսել հակամարտության կարգավորման շուրջ: «Եկել է քաղաքական գործիչների ժամանակը»,-ասվում է Օջալանի հայտարարության մեջ, որն ընթերցեց ՔԱԿ առաջնորդներից մեկը քրդերեն Դիարբեքիրում: «Դիմում եմ միլիոններին ու հայտարարում՝ ով զենք է կրում, թող լքի Թուրքիան»,-ասել է Օջալանը: Օջալանի հայտարարությունն արդեն իսկ պատմական են անվանել, այն նվիրված էր Նովրուզի տոնակատարությանը: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ համաներում չի անցկացնի Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |