Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և մտավ ԵԱ կիսաեզրափակիչ![]() 23 մարտի 2013 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (96 կգ) դուրս է եկել Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: 1/4 եզրափակչում նա առավելության է հասել թուրք Չենկ Յիլդեմի նկատմամբ: Հայ ըմբիշը երկու մրցափուլերում հաղթել է 2:0, 2:0 հաշվով: Կիսաեզրափակչում Ալեքսանյանը մրցելու է Ադրբեջանը ներկայացնող Շալվա Գադաբաձեի հետ: Մինչ կիսաեզրափակիչ հասնելը հայ մարզիկը ուժեղ է եղել Կարլ Սքոտից (Շվեյցարիա) և Սոսո Ջաբիձեից (Վրաստան): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |