Հավակնորդների մրցաշար. Արոնյանը կրեց 2-րդ պարտությունն ու նահանջեց 3-րդ հորիզոնական![]() 28 մարտի 2013 - 22:21 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում այսօր կայացավ հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կրեց իր երկրորդ պարտությունը: Այս անգան նա զիջեղ Պյոտր Սվիդլերին: Մրցաշարի առաջատար Մագնուս Կարլսենը ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Գիշչուկի հետ: Խաղաղ դաշինք կնքեցին նաև Վասիլի Իվանչուկն ու Բորիս Գելֆանդը: Վլադիմիր Կրամնիկն էլ կարողացավ առավելության հասնել Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ: Այս տուրից հետո Արոնյանը վաստակած 6,5 միավորով նահանջեց երրորդ հորիզոնական: Առաջատարի դիրքերը շարունակում է պահպանել Կարլսենը 7,5 միավորով: Երկրորդ տեղ բարձրացավ Կրամնիկը 7 միավորով: 12-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Կրամնիկը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |