72 տարեկան հասակում վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական դերասան Վալերի Զոլոտուխինը![]() PanARMENIAN.Net - 72 տարեկան հասակում վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական դերասան Վալերի Զոլոտուխինը, հայտնում է «Էխո Մոսկվին» Մոսկվայի մշակությի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Կապկովի վրա հղումով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանը լուրջ խնդիրներ ունի առողջության հետ: 2013թ. հունվարից նա բուժվում էր Ռենտգենոռադիոլոգիայի ինստիտուտում, իսկ մարտի 5-ից գտնվում էր վերակենդանացման բաժնում: Զոլոտուխինը նկարահանվել է շուրջ 80 սովետական և ռուսական ֆիլմերում: Հատկապես մեծ ճանաչում ստացավ նա «Բումբարաշ» ֆիլմից հետո: Զոլոտուխինը նաև հաճախ էր կատարում ֆիլմերում հնչող երգերը: 2003թ. նա ստանձնեց Բառնաուլում Ալթայի երիտասարդական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: 2011թ. ամռանը նա նշանակվեց Տագանկայի թատրոնի գեղարվեստական ղեկավար: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |