Դավիթ Նալբանդյանը Բուենոս Այրեսում պատրաստվում է Ֆրանսիայի հետ խաղին![]() 2 ապրիլի 2013 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը Բուենոս Այրես է ժամանել, որտեղ մարզվում է՝ պատրաստվելով Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի դեմ խաղին: Հավանաբար Նալբանդյանը Օրասիո Սեբալյոսի հետ հանդես կգա զուգախաղում: Նրանց մրցակիցը կլինի Ժուլյեն Բենետո-Միշել Լլոդրա զույգը: Արգենտինա-Ֆրանսիա խաղը տեղի կունենա ապրիլի 5-7 Բուենոս Այրեսում: Արգենտինական թիմի կազմում հանդես կգան նաև Խուան Մոնակոն ու Կարլոս Բերլոկը, իսկ ֆրանսիացիների՝ Ժո Վիլֆրիդ Ցոնգան ու Ռիշար Գասկեն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |