Խուան Մոնակո. Ժիլ Սիմոնի հետ ես բազմիցս եմ հանդիպել կորտում, և յուրաքանչյուր խաղ շատ համառ է եղել![]() 5 ապրիլի 2013 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Արգենտինացի թենիսիստ Խուան Մոնակոն մեկնաբանել է իր առաջիկա հանդիպումը ֆրանսիացի Ժիլ Սիմոնի հետ Դևիսի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակում Արգենտինա-Ֆրանսիա խաղի ժամանակ: «Մենք Ժիլ Սիմոնի հետ բազմիցս ենք հանդիպել կորտում, և յուրաքանչյուր խաղ շատ համառ է եղել: Պետք է պատրաստ լինել պայքարելու յուրաքանչյուր գնդակի համար»,-Մոնակոյի խոսքն է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը: Ապրիլի 5-ին կորտ դուրս կգան նաև Կարլոս Բերլոկն ու Ժո Վիլֆրիդ Ցոնգան: Շաբաթ օրը Դավիթ Նալբանդյանը Օրասիո Սեբալյոսի հետ զուգախաղում կդիմակայի Ժուլյեն Բենետոյին ու Միշել Լլոդրեին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |