Մարտին Խայտե. Կարլոս Բերլոկը Գերմանիայի դեմ հիանալի խաղաց![]() 5 ապրիլի 2013 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի թենիսի հավաքականի ավագ Մարտին Խայտեն մեկնաբանել է իր որոշումը Դևիսի գավաթի քառորդ եզրափակչի անհատական խաղերում որպես թիմի երկրորդ համար ընդգրկել Կարլոս Բերլոկին: Այս պահի դրությամբ վարկանիշային աղյուսակը Բերլոկը զիջում է Օրասիո Սեբալյոսին, որին Խայտեն Դավիթ Նալբանդյանի հետ հայտագրել է զուգախաղին: «Գերմանիայի դեմ խաղում Կարլոս Բերլոկը շատ լավ խաղաց: Նա նաև իրեն լավ դրսևորեց Չեխիայի հետ մենամարտում: Նա փորձառու խաղացող է»,-Խայտեի խոսքն է մեջբերում Դևիսի գավաթի կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |