Հենրիխ Մխիթարյան. Ինչպես ցանկացած հանդիպում «Դինամոյի» հետ, այս անգամ ևս սկզբունքային խաղ է լինելու![]() 5 ապրիլի 2013 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Դոնեցկի «Շախտյորը» Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրում հանդիպելու է Կիևի «Դինամոյի» հետ: Դոնեցկի թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ ինչպես և ցանկացած այլ հանդիպում «Դինամոյի» հետ, այս մեկը ևս լինելու է սկզբունքային ու անզիջում: «Ինչպես ցանկացած հանդիպում «Դինամոյի» հետ, այս անգամ ևս սկզբունքային խաղ է լինելու: Դա Ուկրաինայի առաջնության ամենաբարդ մրցակիցներից մեկն է: Մենք լավ ենք հասկոնում այդ խաղի պատասխանատվությունը և խաղալու ենք հաղթանակի համար»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը: «Յուրաքանչյուր խաղում մենք ամեն ինչ անելու ենք հաղթելու համար»,- հավելել է Մխիթարյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |