Աթենքում մտադիր են մզկիթներ կառուցել

Աթենքում մտադիր են մզկիթներ կառուցել

PanARMENIAN.Net - Աթենքում կենտրոնական մզկիթի կառուցումը ճանապարհ է հարթում Հունաստանի մայրաքաղաքի ամեն մի շրջանում մեկ կամ երկու մզկիթի կառուցման համար, հայտարարել է Աթենքի քաղաքապետ Յորգոս Կամինիսը քաղխորհրդի նիստում: Այդպիսով, Աթենքում կարող են մեկ տասնյակից ավելի մզկիթներ հայտնվել, գրում է «Էթնոս» թերթը:

Աթենքը միակ եվրոպական երկիրն էր մնում, որտեղ մզկիթներ չկային: Քաղաքում կան հարյուրավոր ապօրինի աղոթատներ:

Արդեն հայտնի է, որ Աթենքի մզկիթը ոչնչով չի հիշեցնի օսմանյան մզկիթները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 1832թ. Օսմանյան կայսրությունից անկախության հռչակումից ի վեր Հունաստանի կառավարությունը թույլ չէր տալիս մզկիթների կառուցումը երկրում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---