Վրաստանը թույլ չի տալիս Թուրքիային մզկիթ կառուցել Բաթումում

Վրաստանը թույլ չի տալիս Թուրքիային մզկիթ կառուցել Բաթումում

PanARMENIAN.Net - Վրաստանի մշակույթի փոխնախարար Մարինա Միզանդարին հերքել է տեղեկություններն այն մասին, թե վրացական կողմը համաձայն է Ազիզիե մզկիթի կառուցմանը Բաթումում: Այդ մասին նա հայտնել է հեռուստաեթերով:

Ըստ նրա, վարչապետն ընդհանրապես հանել է մզկիթների կառուցման հարցը և Ազիզիե մզկիթի կառուցումն օրակարգում չէ: «Եթե վրաց մահմեդականներին լրացուցիչ մզկիթ է հարկավոր, այդ մասին պետք է հոգա ոչ թե թուրքական կողմը, այլ Վրաստանի իշխանությունները»,-ասել է Իվանիշվիլին:

Ինչպես հայտնել է Գրուզիա Օնլայն պորտալը, Իվանիշվիլիի այցը Թուրքիա տեղի է ունեցել փետրվարի 14-ին: Վերադառնալուն պես վարչապետը հայտարարեց, որ Ազիզիե մզկիթը Բաթումում չի կառուցվի, քաղաքի տարածքում այլ վայր կգտնեն, որտեղ կկառուցվի այլ մզկիթ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---