Ալիևը խնդրում է Ռուսաստանին Կասպից նավատորմի մի մասը տեղակայել Բաքվում իբր նավթի հանքերը պաշտպանելու համար

Ալիևը խնդրում է Ռուսաստանին Կասպից նավատորմի մի մասը տեղակայել Բաքվում իբր նավթի հանքերը պաշտպանելու համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը՝ խնդրելով Ռուսաստանի ՌԾՈւ Կասպից նավատորմի մի մասը Աստրախանից և Մախաչկալայից տեղափոխել Բաքու:

Նման ռազմական օգնության նպատակը պետք է լինի Ադրբեջանի ծովային նավթարդյունաբերական հանքերի ու նրա տարածքային ջրերի պաշտպանությունը Կասպից ծովում: Առիթ է հանդիսացել ադրբեջանական ծովային նավթարդյունահանման ենթակառուցվածքների վնասվածքները, որ հասցվել են Թուրքմենստանի ՌԾՈւ կողմից իրականացված գնդակոծության արդյունքում: Ռուսական կողմի պատասխանը հայտնի չէ:

Մինչ 1991թ. Բաքուն եղել է ԽՍՀՄ ՌԾՈւ Կասպից նավատորմի գլխավոր ռազմակայանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---