Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը թարգմանվել է հայերեն

Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը թարգմանվել է հայերեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը լույս է տեսել հայերեն թարգմանությամբ, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: Թարգմանության հեղինակն է Լեոնիդ Զիլֆուղարյանը, հայերենով գիրքը լույս է տեսել «Նորք» հրատարակչությունում:

Ինքը վեպի հեղինակը, ինչպես հայտնում է Haqqin.az-ը, հայտարարել է, որ թարգմանության թույլտվություն չի տվել: Միևնույն ժամանակ գրողն ասել է, որ իր վեպում ոչ մի վիրավորական բան չկա ադրբեջանցի ժողովրդի համար: «Ես շատ նամակներ եմ ստանում աշխարհի տարբեր երկրներից, և հիմք չունեմ նրանց օբյեկետիվությանը կասկածելու…Նրանք, ինչպես և ես, հումանիստներ են, և ցանկանում են միայն, որ ժողովրդների միջև թշնամանք չլինի,-ասել է նա:

Աքրամ Այլիսլիի վեպը 2012թ. վերջում լույս է տեսել ռուսերեն լեզվով, ադրբեջաներեն դեռ չի թարգմանվել: Վեպն անդրադառնում է ԽՍՀՄ վերջին տարիներին Բաքվում տեղի ունեցած իրադարձություններին: Նրա հասցեին քննադատության պատճառն այն էր, որ նա իրավացիորեն նկարագրել է հայերի ջարդը Բաքվում և բացասական լույսի ներքո է պատկերել սպանությունների մասնակից «երազներին»՝ ադրբեջանցի փախստականներին Հայաստանից:

Վեպի հրատարակումից հետո Ադրբեջանում սկսվեցին գրողի հալածանքները, այրեցին նրա գրքերը: Ադրբեջանի նախագահը զրկեց նրան ժողովրդական գրողի կոչումից ու նախագահական թոշակից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---