«Արմավիայի» սնանկացման պատճառը միայն վատ մենեջմենթն է, հայտարարել է ավիաընկերության գլխավոր տնօրենը

«Արմավիայի» սնանկացման պատճառը միայն վատ մենեջմենթն է, հայտարարել է ավիաընկերության գլխավոր տնօրենը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային խորհրդի նախագահը ապրիլի 11-ին լսումներ է կազմակերպել «Արմավիայի» սնանկության վերաբերյալ: Ըստ նրա, ՀԽ ամփոփիչ եզրակացությունը պատրաստ կլինի ապրիլի 18-ին և կներկայացվի կառավարությանը: Ինչպես ասել է Մանուկյանը, հասարակական կառույցը այդ հարցում ղեկավարվում է երկու հիմնարար սկզբունքով՝ հարմարավետություն, ավիացիոն ծառայությունների մատչելիություն բնակչության համար, ինչպես նաև պետական անվտանգություն: Ավիացիայի զարգացման համար, ըստ նրա, անհրաժեշտ է, որ Հայաստանում 2-3 ընկերություն լինի, որոնք մրցակցում են իրար հետ, բացառել մենաշնորհն այդ ոլորտում ու թափանցիկություն ապահովել: Մանուկյանը նաև նշել է սնանկության երեք պատճառները՝ վատ մենեջմենթը, բարձր գներն ու կառավարության անբավարար մասնակցությունը:

ՔԱԳՎ ղեկավար Արտյոմ Մովսիսյանը ներկայացրել է իրավիաճկը ավիացիոն ոլորտում՝ նշելով, մասնավորապես, որ կա 3 ճանապարհ՝ ամբողջական պետական կառավարում, շուկայի ազատականացում և այդ երկու դիրքորոշումների համատեղում: Կառավարման տեսակետից, պետության ներկայությունը միշտ չէ, որ արդարացված է, կա նաև այլընտրանք՝ ունենալ մասնավոր ընկերություն, որը պայմանագրային հիմունքներով կաշխատի կառավարության հետ, սակայն դա պետք է լինի առաջատար միջազգային ընկերություն: Երրորդ տարբերակը՝ կառավարությունը կարող է թույլտվություն տալ ընկերությանը կամ ընկերություններին, ելնելով միայն թռիչքների անվտանգության ապահովման սկզբունքներից: Այդ ուղղություններից մեկի ընտրությունը պետք է կատարել, ելնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից, առավել ևս, որ պետության մասնաբաժնային մասնակցությունը ավիաինդուստրիային միջազգային ավիացիոն շուկայում տարբեր է:

«Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը նշել է, որ երկրում պետք է լինի ազգային ավիափոխադրող պետության 51 տոկոսի մասնակցությամբ, այդ դեպքում ավիացիան կկարողանա հասնել դրված նպատակներին, այդ թվում նաև պատշաճ մակարդակի մենեջմենթ ապահովելու գործում: «Լիովին համամիտ եմ, որ «Արմավիայի» սնանկության գլխավոր պատճառը վատ մենեջմենթն էր»,-ասել է նա: Այնուամենայնիվ, Բելլույանը նշել է, որ «Արմավիա» բրենդը կայացել է նաև պետական աջակցությամբ և նրա բաժնետոմսերի ձեռք բերումը կնպաստի ընկերության վերածննդին:

Իր հերթին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսել Վենդեն հավելեց, որ այժմ իրականացվում է «բաց երկնքի» ժամանակավոր քաղաքականություն, որն ուղղված է շուկայի ազատականացմանը և շատ ընկերություններ շահագրգռված են չվերթներ իրակացանել դեպի Հայաստան, ինչը կբերի նաև գների նվազման: Ըստ նրա, նոր ընկերության ստեղծման համար կպահանջվի 6 ամսից մինչև 1 տարի: Ավելին, օդանավակայանը 3-4 տարի է, ինչ արտոնություններ էր տրամադրում «Արմավիային», սակայն վերջինս թույլ մենեջմենթի պատճառով չկարողացավ կազմակերպել իր գործունեությունը: «Զվարթնոցի» ղեկավարությունը կողմ է նրան, որ շուկան ազատականացված լինի, սակայն, կանոնակարգում պետք է լինի կառավարության կողմից: Նա նշեց նաև, որ ազգային ավիափոխադրողի վրա կառավարությունը օրական 3 մլն դոլար է կորցնում:

Օդաչու Գրիգոր Հայրապետյանը հորդորեց վերականգնել հայկական ավիացիան ցանկացած ձևաչափով, քանի որ Հայաստանի օդաչուները միշտ մեծ համբավ են վայելել: «Այս տարի մենք նշելու ենք մեր ավիացիայի 80-ամյակը, և ինչով ենք այն նշելու»,-ասել է նա:

«Կռունկ Էյր» ՓԲԸ տնօրեն Վլադիմիր Պողոսյանը կրկին հայտարարել է, որ պատրաստ է թռիչքների իրականացման հավաստագիր ստանալ: «Ես հայտարարում եմ, որ մենք արդեն ունենք 750 մլն եվրո-1 մլրդ դոլար և պատրաստ ենք գնել 8 օդանավ և արդեն 2 ամսից ավիափոխադրող ունենալ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---