Ղարաբաղյան հակամարտության գոտում մոտ 1000 ՀՀ և ԼՂՀ քաղաքացի է անհայտ կորած համարվում

Ղարաբաղյան հակամարտության գոտում մոտ 1000 ՀՀ և ԼՂՀ քաղաքացի է անհայտ կորած համարվում

PanARMENIAN.Net - Ռազմական գործողությունների հետևանքով Ղարաբաղյան հակամարտության գոտում մոտ 1000 ՀՀ և ԼՂՀ քաղաքացի է անհայտ կորած համարվում: Նրանցից 400` ՀՀ քաղաքացի: Կորածների թվում կան խաղաղ բնակիչներ, և ազատամարտիկներ: Տվյալներն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրել է «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Առաքելյանը:

Նրան հասած տեղեկություններով` 1000 անհայտ կորած համարվողներից 90-ը ողջ են: «Միջազգային բոլոր կառույցները խառնվում են, հնարավոր չէ հետ բերել: Միակ պատճառը Ալիև փոքրն է»,- ասել է նա, ում որդին նույնպես անհայտ կորածների թվում է: 2008 թվականին Ռիմա Առաքելյանը մի տեսաերիզ է դիտել, որտեղ իր որդուն ընկած է տեսել:

Անհայտ կորած ազատամարտիկ Նորայր Մուրադյանի որդի Արտաշ Մուրադյանը պատմել է, որ երեք տարեկան էր, երբ հայրը գնացել է պատերազմ:«Կամավոր է գրվել: Չեմ հիշում, միայն նկարներով եմ կարողանում իմ հոր կերպարի մասին պատկերացում կազմել»,- ասել է նա: Արտաշը Մուրադյան ծառայել է բանակում, արդեն երեք տարի պաշտպանության նախարարությունում է ծառայում.«Իմ ընտրությունն է մնալ պաշտպանական ոլորտում»:

Նրա խոսքով`կառավարությունը բավական քայլեր է ձեռնարկում անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալական վիճակը բարելավելու համար, ՊՆ-ն փոխանցում է անհայտ կորած ազատամարտիկների երեխաների ուսման վարձը: Այսօր Անհայտ կորած ազատամարտիկների օրն է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---