Օլլի Ռեն. Էրդողանի հեռանալը Դանիայի վարչապետի հետ համատեղ մամլո ասուլիսից սխալ էր21 նոյեմբերի 2005 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի եւ Դանիայի վարչապետ Անդրես Ֆոգ Ռասմուսենի միջեւ կայացած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում Էրդողանի հեռանալու մասին որոշումը սխալ էր: Նման կարծիք է հայտնել Եվրամիության ընդլայնման գծով հանձնակատար Օլլի Ռենը, որն այս հարցում իր աջակցությունն է հայտնել Դանիայի վարչապետին: Էրդողանի խոսքերով, նա հեռացել է ասուլիսից քրդամետ «RojTV» հեռուստաընկերության ներկայացուցիչների ներկայության պատճառով: Ինչպես հաղորդում է թուրքական «Նյու Անատոլիեն» լրատվական գործակալությունը, Օլլի Ռենը նշել է, որ լրագրողներին չի կարելի ասուլիսներից դուրս հրավիրել: Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոպենհագենում հրաժարվել էր համատեղ մամլո ասուլիս անցկացնել Դանիայի կառավարության ղեկավար Անդերս Ռասմուսենի հետ, ինչը դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել: Այդպիսով թուրք ղեկավարն իր բողոքն է արտահայտել քրդերի շահերն արտացոլող RojTV հեռուստաընկերության հարցում այդ երկրի դիրքորոշման դեմ: Իմանալով, որ ասուլիսին ներկա են «RojTV» ընկերության լրագրողները, թուրք վարչապետը պահանջել է նրանց հեռացնել դահլիճից: Իսկ երբ դանիացի իր գործընկերը առարկել է` նշելով, որ Դանիայի կառավարությունը չի միջամտում մասնավոր ԶԼՄ-ների գործունեությանը, Էրդողանը հրաժարվել է համատեղ մամլո ասուլիսից եւ ճանապարհվել է օդանավակայան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |