Մուսա Մուրթազալիևը կմասնակցի Համաշխարհային Ունիվերսիադային

Մուսա Մուրթազալիևը կմասնակցի Համաշխարհային Ունիվերսիադային

PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Մուսա Մուրթազալիևը, որը վերջերս արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ամռանը կմասնակցի Համաշխարհային Ունիվերսիադային:

«Ես արդեն սկսել եմ պատրաստվել մրցաշարին: Ամեն ինչ կանեմ ցույց տալու համար իմ լավագույն հատկանիշներն ու կփորձեմ բարձր տեղ գրավել»,-ասել է Մուսա Մուրթազալիևը:

Ըմբիշը գոհ է, որ կարողացել է արծաթ նվաճել, չնայած, որ շատ կցանկանար հաղթող լինել. «Բայց ես հանդես էի գալիս նոր քաշային կարգում և երկրորդ տեղը ևս վատ արդյունք չէ»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---