Սլովենիայի նախագահ. Թուրքիան պետք է բացի Հայաստանի սահմանն առանց որեւէ նախապայմանի

PanARMENIAN.Net - Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկն այսօր Լյուբլյանայում հայտարարել է, որ «Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանն առանց որեւէ նախապայմանի»: Այդ մասին նա ասել էՀայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Որեւէ իմաստ չկա խոչընդոտներ ստեղծել մարդկանց, կապիտալի եւ ապրանքների ազատ փոխներթափանցման ճանապարհին», - հայտարարել է Սլովենիայի նախագահը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---