Պակիստանում դատարանը երկրի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆին ձերբակալելու թույլտվություն է տվել

Պակիստանում դատարանը երկրի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆին ձերբակալելու թույլտվություն է տվել

PanARMENIAN.Net - Հինգշաբթի Պակիստանի դատարանը երկրի նախկին նախագահին ձերբակալելու թույլտվություն է տվել՝ նրան մեղադրում են դատավորներին ապօրինի ազատելու ու ազատությունից զրկելու մեջ: Մեղադրանքները վերաբերում են 2007 թվականին, երբ Մուշարաֆը, լինելով երկրի նախագահ ու գերագույն հրամանատար, արտակարգ իրավիճակ հայտարարեց երկրում, դադարեցրեց սահմանադրության գործունեությունը, աշխատանքից ազատեց ու տնային կալանք սահմանեց բարձրաստիճան դատավորների համար: Նախկին նախագահը ներկա էր դատարանի դահլիճում: Ձերբակալության մասին որոշման հրապարակումից անմիջապես հետո Մուշարաֆը շտապ հեռացել է դատարանի տարածքից սև մեքենայով թիկնապահների մեծ խմբի ուղեկցությամբ: Նրան չեն փորձել կանգնեցնել: Զինվորկանները դեռ չեն միջամտում իրավիճակին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---