Ալյոխինի հուշամրցաշար. Լևոն Արոնյանը հաղթեց Վլադիմիր Կրամնիկին

Ալյոխինի հուշամրցաշար. Լևոն Արոնյանը հաղթեց Վլադիմիր Կրամնիկին

PanARMENIAN.Net - Լուվրում ընթացող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Վլադիմիր Կրամնիկին: Խաղն ավարտվեց 52-րդ քայլում:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը պարտվել էր Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենին։

Այս պահին հուշամրցաշարի առաջատարը Մայքլ Ադամսն է, ով ունի 2 միավոր: Նրան հաջորդում է Վաշյե-Լագրավը՝ 1.5 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---