Օլիմպիադա-2020. Տոկիոյի քաղաքապետը ներողություն է խնդրել իսլամական երկրներին վիրավորական խոսքերի համար

Օլիմպիադա-2020. Տոկիոյի քաղաքապետը ներողություն է խնդրել իսլամական երկրներին վիրավորական խոսքերի համար

PanARMENIAN.Net - Տոկիոյի քաղաքապետ Նաոկի Ինոսեն ստիպված է եղել ներողություն խնդրել իսլամական երկրներին վիրավորական արտահայտություններ ասելու համար:

The New York Times-ին տված իր վերջին հարցազրույցում Ինոսեն, մեկնաբանելով Ստամբուլի թեկնածությունը 2020թ. Օլիմպիական խաղերն անցկացման համար, հայտարարել է, որ իսլամական երկրները միայն մեկ ընդհանուր բան ունեն՝ դա Ալլահն է, և նրանք մշտապես պատերազմում են միմյանց դեմ, հայտնում է «Ռ-սպորտը»:

Twitter-ի իր միկրոբլոգում քաղաքապետը գրել է, որ թերթը խեղաթյուրել է իր խոսքերը: Իսկ նրա աշխատակազմը պարզաբանել է, որ Ինոսեն նկատի է ունեցել, որ Օլիմպիադայի հավակնորդ առաջին իսլմական քաղաք լինելու հանգամանքը դեռ բավարար չէ այն ընդունելու համար, նույնը վերաբերում է նաև բուդդայական ու քրիստոնեական քաղաքներին:

Օլիմպական խաղերը ընդունելուն հավակնում են Մադրիդը, Տոկիոն ու Ստամբուլը: Հաղթողի անունը հայտնի կդառնա 2013թ. սեպտեմբերի 7-ին:

 Ուշագրավ
Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանին և Սմոլինգին
Նա նշել է, որ մարզչական խորհրդի որոշումն ապօրինի է և ոչ պրոֆեսիոնալ
10 լավագույն մարզիկը 5 մլն-ական դրամով կպարգևատրվեն
Փաշինյանը նշել է, որ սպորտի զարգացումն երկրում տնտեսության զարգացման լավագույն նշանն է