Լյուբլյանայում կարող է հայտարարություն ընդունվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Լյուբլյանայում ակնկալվում է հայտարարության ընդունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հայտարարությունում գնահատական կտրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացի ներկա վիճակին: Նախօրեին Լյուբլյանայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ոչ պաշտոնական հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ընթրիքի սեղանի շուրջ: Երկու ժամից ավելի տեւած զրույցի ընթացքում քննարկվել է համատեղ հայտարարությամբ հանդես գալու հնարավորությունը, խորհրդակցությունները որի շուրջ շարունակվում են: Կողմերը նաեւ բանակցել են առաջիկայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման շուրջ: Ակնկալվում է նաեւ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առանձնազրույցներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարմերի հետ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---