Երեք հայ ծանրորդներ կմասնակցեն Լիմայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը![]() 2 մայիսի 2013 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-11-ը Լիմայում տեղի կունենա աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցեն երեք հայ ծանրորդներ: Մինչև 77կգ քաշային կարգում հանդես կգա պատանիների աշխարհի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, ծանր քաշային կարգում՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն և պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Գոռ Մինասյանը, իսկ աղջիկների պայքարում հայտագրված է Իզաբելա Յայլյանը, որը հանդես է գալիս մինչև 58 կգ քաշային կարգում: Յալյանը հարթակ դուրս կգա մայիսի 6-ին, իսկ Կարապետյանն ու Մինասյանը՝ մայիսի 7-ին ու 10-ին: Անցած ամիս երկու ծանրորդները մասնակցել են Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, և Կարապետյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |