Կարո Մուրադին հաղթելու դեպքում Բերնարդ Հոփքինսը մտադիր է մենամարտել Ֆրոչի կամ Բուտի հետ![]() 3 մայիսի 2013 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Կիսածանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն 48-ամյա ամերիկացի Բերնարդ Հոփքիսնը կպաշտպանի տիտղոսը պարտադիր հավակնորդի դեմ մենամարտում, որն է հայ բռնցքամարտիկ Կարո Մուրադը: Հոփքինս-Մուրադ մենամարտը տեղի կունենա հուլիսի 13-ին Բրուքլինում: Ըստ Հոփքինսի, այդ մենամարտից հետո նա կցանկանար հանդիպել երկրորդ միջին քաշային կարգի ուժեղագույն բռնցքամարտիկների հետ: «Ես ուզում եմ կռվել Ֆրոչի հետ, եթե նա հաղթի Կեսլերին, և Բուտի հետ, եթե նա հաղթի Պասկալին: Այդ մենամարտերից ցանկացածի համար ես պատրաստ եմ արտերկիր մեկնել»,-Հոփկինսի խոսքն է մեջբերում BoxingScene.com-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |