ԱՄՆ-ն խստացնում է ուսանողական վիզաների ստուգումները Բոստոնի ահաբեկչության պատճառով

ԱՄՆ-ն խստացնում է ուսանողական վիզաների ստուգումները Բոստոնի ահաբեկչության պատճառով

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները մտադիր են խստացնել ուսանողական վիզաների ստուգումները Բոստոնի ահաբեկչության պատճառով: Դա ղազախստանցի ուսանող Ազամատ Տաժայակովին ներկայացված մեղադրանքների հետևանքով է արվում, քանի որ վերջինս չուներ գործող մուտքի արտոնագիր: Նրան մեղադրում են Ջոհար Ցարնաևի դեմ վկայող հանցանշանները պարտակելու մեջ:

Հունվարին Տաժայակովը, որը դուրս էր մնացել Մասաչուսեթս նահանգի Դարտմուտի համալսարանից, կարողացավ երկրորդ անգամ մուտք գործել ԱՄՆ, թեև ուսանողական վիզան արդեն չէր գործում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---