Թանգարանների գիշերն այս տարի մայիսի 18-ին է

Թանգարանների գիշերն այս տարի մայիսի 18-ին է

PanARMENIAN.Net - Ամեն տարի մայիսին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից:«Թանգարանների գիշեր» միջոցառումն այս տարի կանցկացվի մայիսի 18-ին: Այս օրը համընկել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՈՄ-ի նախաձեռնությամբ նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ: Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու թանգարանների գործունեության բազմազանությունը: Այս տարվա կարգախոսն է «Թանգարանները որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր»:

ՀՀ մշակույթի նախարարությունը, ի թիվս այլ միջոցառումների, 2013 թ. մայիսի 22-ին և 23-ին կանցկացնի «Թանգարանները որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսով գիտաժողով: Գիտաժողովին մասնակցելու համար հրավիրվում են երիտասարդ թանգարանագետներ: Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 7-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---