Մայիսի 13-ին կմեկնարկի «ԱՐՏ-ՖԵՍՏ» 1-ին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը![]() 4 մայիսի 2013 - 13:22 AMT PanARMENIAN.Net - «ԱՐՏ-ՖԵՍՏ»-ի ձևաչափը բացառիկ է, քանի որ այն ընդգրկում է միաժամանակ արվեստի մի քանի ոլորտներ` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ: Մայիսի 13-ին մեկնարկող 1-ին հանրապետական երիտասարդական բաց փառատոնն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրել է դրա նախագահ Էրիկ Բարսեղյանը: «Փառատոնը նպատակն է ակտիվացնել ստեղծագործող երիտասարդների միջև կապը, վերացնել մայրաքաղաքի ու մարզերի միջև եղած անջրպետը, որ կա մշակութային ստեղծագործական դաշտում», - ասել է նա: Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ Աննա Հեքեքյան ավելացրել է` փառատոնի նպատակն է Երևանի ու մարզերի ստեղծագործողների միջև քանդել սահմանները: Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են մայրաքաղաքային և մարզային ստեղծագործական միավորումներ և անհատ ստեղծագործողներ` ավելի քան 130 մասնակից`կեսից ավելին մարզերից: Ներկայացված են հիմնականում վերջին երեք տարվա ընթացքում սետղծված աշխատանքները` գերակշիռ մասը խաղարկային ֆիլմեր: Փառատոնի տնօրենը հույս հայտնեց, որ փառատոնը կլինի ամենամյա, իսկ մինչ այդ ենթադրում է, որ փառատոնը կավարտվի ոչ թե փակման օրը` մայիսի 19-ին, այլ կլինի շարունակական, և այն ստեղծագործությունները, որոնք լավագույնը կճանաչվեն, կներկայացվեն նաև մարզերում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |