Շախմատի անհատական ԵԱ-ում երեք հայ շախմատիստներ վաստակել են 2,5-ական միավոր![]() 8 մայիսի 2013 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Շախմատի անհատական ԵԱ-ում արդեն երեք տուր է կայացել: Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն երեք գրոսմայստերներ, որոնք վաստակել են 2,5-ական միավոր և կիսում են 10-46 տեղերը: Գաբրիել Սարգսյանը 3-րդ տուրում հաղթեց Միրկեա-Էմիլիաոն Պարլիգլասին Ռումինիայից, Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց լեհ Գիզեգորզ Նասուտին, իսկ Զավեն Անդրիասյանը՝ Սվետլանա Չերեդնիչենկոյին: 24 լավագույն շախմատիստները կմասնակցեն Աշխարհի գավաթին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |