Կ.Կիսելյովը հաստատեց` ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազան նոր սարքավորումներ կունենա

Կ.Կիսելյովը հաստատեց` ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազան նոր սարքավորումներ կունենա

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան նոր սարքավորումներով է համալրվում: Այս մասին տեղեկությունը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաև ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության կապիտան Կիրիլ Կիսելյովը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, առաջիկայում ռազմաբազան կհամալրվի նոր հատուկ մեքենաներով, որոնք ստեղծվել են «ԿԱՄԱԶ-43118» բարձր անցողականության ավտոմեքենայի բազայի վրա՝ 6х6 անվաբազայով:

Ռազմակայանը կստանա նաև ՀՕՊ կառավարման համար նախատեսված շարժական կետեր, նավիգացիոն համակարգեր և տեղանքում կողմնորոշման «Գլոնաս» Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգեր, ռադիացիոն ու քիմիական հետախուզման սարքեր, գիշերային տեսանելիության սարքեր:

«Նոր համալիրները կարող են հայտնաբերել մինչև 100 օդային թիրախ մինչև 100 կմ շառավիղով և միաժամանակ ուղեկցել 10 թիրախ և ավելին»,-ասել էին ՌԴ ՊՆ-ում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---