Թուրքիայի Ռեյհանլի քաղաքում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 18-ի![]() 11 մայիսի 2013 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Հաթայ գավառի Ռեյհանլի քաղաքում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 18-ի: Ավելի վաղ հայտարարվել էր 4 զոհի և 22 վիրավորի մասին: Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ 2 ականապատ մեքենաներ են պայթել քաղաքապետարանի հարևանությամբ: Այս մասին հաղորդում է NTV-ն: Ըստ աղբյուրի՝ զոհերից 14 թուրքեր են: Հեռուստաընկերության հաղորդմամբ՝ փլատակներում կարող են էլի մարդիկ լինել: Ռեյհանլի քաղաք են ուղարկվել 2 փրկարար ինքնաթիռ և մի քանի ուղղաթիռ: Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարարԱհմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ տեղի ունեցածը կարող էր սադրանք լինել: «Դրսում տեղի ունեցող խառնաշփոթն անդրադառնում է նաև Թուրքիայի վրա: Կան բազմաթիվ ուժեր, որոնք կուզեին խախտել մեր երկրի ներքին խաղաղությունը: Նախկինում ևս Թուրքիան նմանատիպ սադրանքների հետ է առնչվել, բայց մենք միշտ կարողացել ենք պայքարել դրանց դեմ»,- հայտարարել է Դավութօղլուն և Թուրքիայի քաղաքացիներին զգոնության կոչ է արել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |