ԵԽԽՎ հունվարյան նիստում բանաձեւ կներկայացվի Հայաստանում կայացած հանրաքվեի վերաբերյալ19 դեկտեմբերի 2005 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտարկման հանձնաժողովի (ԵԽԽՎ ԴՀ) դեկտեմբերի 15-ի նիստում Հայաստանի գծով համազեկուցող Ժորժ Կոլումբյեն անդրադարձել է, մասնավորապես, Հայաստանի Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ 2005 թվականի նոյեմբերի 27-ին կայացած հանրաքվեի ընթացքին եւ արդյունքներին: Այդ մասին դեկտեմբերի 19-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, Կոլումբյեի հնչեցրած գնհատականները հիմնականում համընկնում էին հանրաքվեի ընթացքին հետեւող ԵԽԽՎ առաքելության նկատառումների հետ: Տիգրան Թորոսյանը տեղեկացրել է, որ այդ հարցի վերաբերյալ ընդունվել է բանաձեւի նախագիծ, որի մանրամասները նա հրաժարվեց հրապարակել, քանի որ փաստաթուղթը դեռ լրամշակման կարիք ունի: Այն կներկայացվի 2006 թվականի հունվարի 9-ին ԵԽԽՎ Բյուրոյի նիստում: Հիմնական հարցերն, ըստ Տիգրան Թորոսյանի, վերաբերում են հանրաքվեին մասնակցած ընտրողների քանակին: Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցմանը` Տ.Թորոսյանը նշել է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության մանդատը կարող է կասկածի տակ դրվել: ԵԽԽՎ-ն կարող է 2006 թվականի հունվարին չհաստատել այդ երկրի պատվիրակության լիազորությունները: Նրա խոսքերով, դեկտեմբերի 15-ին ԵԽԽՎ Դիտարկման կոմիտեի նիստում, Ադրբեջանի գծով զեկուցող Անդրես Հերկելը բանավոր զեկույց է ներկայացրել Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եւ այդ երկրում ստեղծված իրավիճակի մասին: «Փաստաթղթում նշվել են լուրջ խախտումներ: Հերկելը նաեւ լուսանկարներ է ներկայացրել, որտեղ պատկերված են ոստիկանության բախումները բնակչության հետ, ցուցադրելու համար, թե ինչ մթնոլորտում են անցել այդ խորհրդարանական ընտրությունները»,-նշել է Թորոսյանը: Սակայն, ըստ փոխխոսնակի, քանի որ զեկույցը ներկայացված էր բանավոր տեսքով, ապա համապատասխան որոշում չի կայացվել: «Սակայն, դա չի նշանակում, թե հարցը հանված է օրակարգից: Հաջորդ նիստում այդ հարցը անպայման կքննարկվի»,-տեղեկացրել է Տիգրան Թորոսյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |