Եվրոպայի գավաթում Հայաստանը կներկայացնեն 7 ձյուդոիստներ

Եվրոպայի գավաթում Հայաստանը կներկայացնեն 7 ձյուդոիստներ

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Հայաստանի ձյուդոյի հավաքականը կմեկնի Օրենբուրգ, որտեղ մայիսի 18-19 կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանն ասաց, որ նրանք այնտեղ ուսումնամարզական հավաք են անցկացնելու Եվրոպայի գավաթի այլ մասնակիցների հետ:

Եվրոպայի գավաթի խաղարկությանը կմասնակցեն Գրիգոր Իվանյանը, Գարիկ Հարությունյանը, Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ), Տիգրան Վարոսյանը (66կգ), Սուրիկ Գառնիկյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը և Մհեր Կարապետյանը (81կգ):

Օրենբուրգը կընդունի 21 երկրների ներկայացուցիչների:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---