Լևոն Արոնյանը Ջոն Լյուդվիգ Համմերին հաղթելուց հետո Ստավանգերում կիսում է 3-4-րդ տեղերը![]() 15 մայիսի 2013 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Ստավանգերի գերմրցաշարի 6-րդ տուրը հաղթական էր Լևոն Արոնյանի համար: Նա սպիտակներով առավելության է հասել նորվեգացի Ջոն Լյուդվիգ Համմերի նկատմամբ: Հայ շախմատիստը վաստակել է 3,5 միավոր և կիսում է 3-4-րդ տեղերը Հիկարու Նակամուրայի հետ (ԱՄՆ): Մրցաշարի առաջատարը նախկինի պես Սերգեյ Կարյակինն է 4 միավորով, որը ոչ ոքի է խաղացել Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ: 2-րդ տեղում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) 4 միավորով: 7-րդ տուրում Արոնյանը կխաղա Վան Հաոյի հետ, որը 2 միավորով 9-րդն է: Տեղի կունենան նաև Սվիդլեր (Ռուսաստան)-Թոփալով (Բուլղարիա), Կարյակին-Նակամուրա, Ռաջաբով (Ադրբեջան)-Անանդ և Համմեր-Կարլսեն պարտիաները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |