Այսօր բացվում է Կաննի կինոփառատոնը![]() 15 մայիսի 2013 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Կաննի 66-րդ միջազգային փառատոնը այսօր կբացվի ավստրալացի ռեժիսոր Բազ Լուրմանի «Մեծ Գեթսբին» ֆիլմով, որը նկարահանվել է Ֆիցջերալդի համանուն վեպի մոտիվներով: Ակնկալվում էր, որ փառատոնին ցուցադրվելու է նաև Պեդրո Ալմոդովարի նոր աշխատանքը, սակայն արդյունքում նրա «Ես շատ գրգռված եմ» ֆիլմը մրցույթը չանցավ: Մասնակիցների թվում չկա նաև երկու տարի առաջ Կաննում անցանկալի անձ հայտարարված Լարս ֆոն Տրիերը: Ռուսաստանից ներկայացված կարճամետրաժ ֆիլմերից 3-ի հեղինակները հայեր են: Նրանցից մեկը՝ «Ընկղմում կրակի մեջ» պատմում է 1915թ. իրադարձությունների մասին: Ֆիլմի լեզուն թուրքերենն է: Սա առաջին կարճամետրաժ ֆիլմն է թուրքերեն լեզվով, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Կինոփառատոնը կանցնի մայիսի 15-26-ը: Հիմնական մրցույթի ժյուրին կգլխավորի Սթիվեն Սփիլբերգը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |