Գնդապետ. Հայաստանի ՀՕՊ ուժերը պատրաստ են հետ մղել Ադրբեջանի ցանկացած սադրանք

Գնդապետ. Հայաստանի ՀՕՊ ուժերը պատրաստ են հետ մղել Ադրբեջանի ցանկացած սադրանք

PanARMENIAN.Net - Մեր ժամանակներում բոլոր պատերզամները սկսվում են օդային հարձակումներով: Փորձն է ցույց տալիս` Իրաքից մինչև Հարավսլավիա: Իսկ օդային զանգվածային հարվածների դեմ դուրս են գալիս ՀՕՊ զորքերը: ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի կազմավորման օրվա առիթով ՊՆ Մարշալ Ա.Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետի ավագ դասախոս, գնդապետ Արմեն Գևորգյանը նաև այս տարի պատասխանել է լրագրողների հարցերին:«ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը պատրաստ է հետ մղել հակառակորդի ցանկացած սադրանք: Մենք ուշադիր ենք, ոչ թե չափից ավելի ինքնավստահ: ՀՕՊ ուժերի 50 տոկոսն ամեն օր մարտական հերթապայություն է իրականացնում: Ամեն օր, 24 ժամ ՀՀ օդային տարածքը զգոն հսկողության տակ է», - ասաց գնդապետն ու տեղեկացրեց, որ առկա սպառազինությունն այսօր արդիականացնում է, ձեռք են բերվում նոր, ժամանակակից զինատեսակներ: S300 գերժամանակակից համակարգը մեր վերջին ձեռքբերումներից է:

«Մեր ՀՕՊ ուժերը բերվում են մոբիլ` շարժական միջոցների, որպեսզի չկանգնենք մի տեղ, որը նախօրոք հեշտ է հայտնաբերել, և խոցման թիրախ դառնանք», - ասաց Ա. Գևորգյանն ու մեր ՀՕՊ առանձնահատկություններից նշեց նաև, որ ըստ հեռավորության և բարձրության մեր պաշտպանությունը էշելոնացված է: «Մենք ունենք սահմանին տեղակայված 1-ին շարք, որին հաջորդում են ևս մի քանիսը և ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները, մայրաքաղաքն ու մյուս բնակավայրերը պաշտպանվում են առանձին շարքով», - բացատրեց գնդապետը:

ՀՕՊ սպառազինությունը զարգացնելով և մարտավարությունը փոխելով, Ա. Գևորգյանի խոսքով, մենք հակառակորդին ստիպում ենք փոխել նաև իր մարտավարությունը: Այսինքն`ունենալով անհրաժեշտ ռազմական տեխնիկան, հակառակորդին ստիպում ենք թռչել ցածր բարձրությունների վրա, ինչը նրանց համար ռիսկային է, բավական դժվարություններ է ներկայացնում:

«Մեր ՀՕՊ միջոցները կրակում են մինչև 30 կմ բարձրություն: Շատ ավելի հարմար է հակառակորդին խոցել 4-10 կմ բարձրության վրա: Նրանք փորձում են ավելի ցածր բարձրությունների վրա թռչել սովորել, բայց դա հեշտ չէ, դրա համար լուրջ պատրաստվածություն է պետք», - ասաց Ա. Գևորգյանը:

Նա նշեց, որ հասկանալի է` հակառակորդն էլ քնած չէ և նրանք էլ են համալրվում, բայց եթե փողով և զինտեխնիկայի քանակով հարցերը լուծվեին, պատմությունն այն ընթացքը չէր ունենա, ինչ այսօր ունի: «Ինչքան էլ Ադրբեջանը զինտեխնիկա կուտակի, այդ տեխնիկան կիրառելու համար անձնակազմ է պետք, որը չունի, ունեցածն էլ բարոյահոգեբանական, որակական առումներով միանշանակ զիջում է մեր մասնագետներին: Եվ բացի այդ, շատ զենք գնեն, շատը կվնասազերծենք` ոչ մի խնդիր», - ասաց գնդապետը:

Իսկ մեր մասնագետներն իրենց բարձր կարգը ցույց ենք տալիս և համապատասխան գնահատականի արժանանում նաև միջազգային զորավարժությունների ժամանակ, օրինակ, ՀԱՊԿ շրջանակում կազմակերպվող:

«Ես կուզաենայի շեշտել, որ ստեղծման օրերից մինչև այսօր, ռազմական գործողությունների շրջանն էլ հաշվելով, հայկական ՀՕՊ ուժերը խոցել են Ադրբեջանի 30-ից քիչ ավելի օդային հարձակման միջոց: Դրանիցից մեկի մասին պատմեմ. մեր այսօրվա Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ Ֆիզուլու շրջանում մասնակցել եմ մարտական գործողություների և հենց այդտեղ ՀՄՄ 2 տիպի զրահամեքենայով հակառակորդի ուղղաթիռ ենք խփել», - պատմեց գնդապետը`հետևությունները թողնելով մեզ և հակառակորդին:

Նա կարծիք է հայտնել նաև Ազատության հրապարակում նստացույց կազմակերպելու ազատամարտիկների նախաձեռնության մասին.«Ես էլ ազատամարտիկ եմ և գիտեմ, որ ՊՆ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քայլեր է ձեռնարկում ազատամարտիկների սոցիալական պայմանները բարելավելու համար:

Ցույցի դուրս գալու իմաստը չեմ տեսնում: Նման քայլը տրամաբանական կլիներ, եթե բանակի գերագույն գլխավոր հրամանատարը, Պաշտպանության նախարարը չուզենային լուծել նրանց առաջ քաշած խնդիրները: Բայց ո՞ր հրամանատարը չէր ուզենա, որ իր ազատամարտիկը հարմարավետ բնակարան, մեքենա ունենա, նրա երեխաները լավ կրթություն ստանան: Դրա համար միջոցներ են հարկավոր, որոնք այսօր ուղղվում են բանակն արդիականացնելուն», - ասաց գնդապետը և ավելացրեց, որ մի քանի գեներալների կարողություններով ինքը չի հետաքրքրվում, այդ թվում Յու. Խաչատուրովի. իրեն հետաքրքրում է միայն, որ նրանք պարտականությունները գերազանց կատարեն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---