Դերենիկ Դումանյան. Երկրում շրջանառվող դեղերի միայն 7-8%-ն է արտադրվում Հայաստանում

Դերենիկ Դումանյան. Երկրում շրջանառվող դեղերի միայն 7-8%-ն  է արտադրվում Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի գերմանական հանրահայտ «ՍՏԱԴԱ» դեղագործական կազմակերպության ղեկավարության հետ կայացած հանդիպումը նպատակ ուներ նպաստելու Հայաստանում դեղերի մատչելիության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են եվրոպական Պատշաճ արտադրական գործունեության կանոններին (GMP) համապատասխանող դեղերը մատչելի գներով Հայաստան ներմուծելու գործընթաց սկսելու հարցը:

Դումանյանը նշել է, որ այսօր հանրապետությունում շրջանառվող դեղերի միայն 7-8%-ն է արտադրվում Հայաստանում, իսկ մնացած մասը ներմուծվում է այլ երկրներից: Կարևորելով բնակչության համար անհրաժեշտ դեղերով ապահովվածության խնդիրը` նա ողջունել է «ՍՏԱԴԱ» կազմակերպության համագործակցության նախաձեռնությունը` դրանց մատչելիության ապահովման ուղղությամբ:

«ՍՏԱԴԱ» կազմակերպությունը հիմնադրվել է 1895 թվականին Դրեզդենում: ՍՏԱԴԱ-յի ավելի քան 15 հազար արտադրատեսակները հիմնականում շրջանառվում են Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի և Իսպանիայի շուկաներում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---