ԵԱ արդյունքներով Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը կմասնակցեն աշխարհի Գավաթին

ԵԱ արդյունքներով Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը կմասնակցեն աշխարհի Գավաթին

PanARMENIAN.Net - Լեհական Լեգնիցայում այսօր ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Լավագույն 24 շախմատիստները հնարավորություն ստացան հանդես գալ աշխարհի Գավաթի խաղարկությունում:

Հայաստանի ներկայացուցիչներից այդ ցուցակում հայտնվեցին Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք 11 հնարավորից վաստակեցին 8-ական միավոր: Նույնքան միավոր վաստակեցին ևս 8 շախմատիստներ, սակայն լրացուցիչ ցուցանիշով Մովսիսյանը զբաղեցրեց 7-րդ, իսկ Մելքումյանը` 10-րդ տեղը: Եվրոպայի առաջնության հաղթող դարձավ Ալեքսանդր Մոիսենկոն (Ուկրաինա):

Վերջին տուրում Մովսիսյանն առավելության հասավ ադրբեջանցի Նիջաթ Մամեդովի նկատմամբ, իսկ Մելքումյանն ուժեղ գտնվեց Քսաբա Բալոխից (Հունգարիա):

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը, չնայած առաջնությունում գրավեց 76-րդ տեղը, բայց ևս կմասնակի աշխարհի Գավաթին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---