«Կոմիտասը` հոգևոր ապահովության գրավական» 23-րդ համերգ-դասախոսությունն` այսօր![]() 17 մայիսի 2013 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հայ դասական երաժշտության «Կանթեղ» համույթի «Կոմիտասը` հոգևոր ապահովության գրավական» խորագրով համերգաշարի 23-րդ համերգ-դասախոսությունը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Մշակույթի նախարարությունից: Նախագծի նպատակն է հանրությանը ներկայացնել Կոմիտասի ժառանգությունը, որպես հայ ժողովրդի ինքնությունը բացահայտող հայոց պատմության յուրօրինակ սեղմագիր: Նախագծի հեղինակն է «Կանթեղ» համույթի գեղարվեստական ղեկավար, ՌԴ արվեստի բնագավառում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր Արփինե Կալինինան: Համերգային ծրագրին մասնակցում են «Կանթեղ» համույթի մենակատարներ Իշխան Հարությունյանը /սաքսոֆոն/ և Արփինե Կալինինան /դաշնամուր/: Ծրագրում ներառված են Կոմիտասի մեներգերի փոխադրությունները սաքսոֆոնի և դաշնամուրի համար, կոմիտասյան մեղեդիները՝ Արփինե Կալինինայի դաշնամուրային յուրովի մեկնաբանությամբ: Երաժշտական դադարների ընթացքում կներկայացվեն մեներգերի բանաստեղծականտեքստերի ընթերցումներ և դասախոսություններ: Միջոցառումը կայանում է Մշակույթի նախարարության աջակցությամբ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |