Ֆլորենցիայում «Պալացցո Կոպպինի» համալիրում բացվել է Արեստ Բեգլարյանի անվան սրահ![]() 17 մայիսի 2013 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի «Պալացցո Կոպպինի» համալիրում բացվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի առաջին ռեկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Արեստ Գուրգենի Բեգլարյանի անվան սրահ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Մշակույթի նախարարությունից:«Պալացցո Կոպպինի» համալիրն ունի հարուստ գրադարան, թանգարան, ինչպես նաև ընդարձակ սրահներ հագեցած տեխնիկական բազայով՝ համապատասխան ուսումնական ծրագրեր իրականացնելու, ցուցահանդեսներ կազմակերպելու համար: Ֆլորենցիայի «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամի հրավերով միջոցառմանը մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը: «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամն, ավելի քան 20 տարի է գործունեություն է ծավալում միջմշակութային երկխոսության բնագավառում, շուրջ 70 երկրի, այդ թվում՝ հայաստանյան 3 կազմակերպությունների հետ իրականացնելով բազմաթիվ համագործակցության ծրագրեր: Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել քննարկում՝ «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամի և ՀՀ մշակույթի նախարարության միջև հետագա ծրագրերի մշակման, իրականացման և համագործակցության շուրջ: Հայ և իտալացի ժողովուրդների բարեկամության, մշակութային համագործակցության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար՝ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամի նախագահ պարոն Պաոլո Դել Բիանկոն պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով և Գրիգոր Նարեկացի հուշամեդալով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |