Վեսելին Թոփալովի հետ ոչ ոքիից հետո Լևոն Արոնյանը Ստավանգերում կիսում է 4-6-րդ տեղերը![]() 18 մայիսի 2013 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Նորվեգական Ստավանգերում ընթացող մրցաշարի նախավերջին 8-րդ տուրում Լևոն Արոնյանը միավորներ է կիսել Վեսելին Թոփալովի հետ (Բուլղարիա): Նա վաստակել է 4,5 միավոր և կիսում է 4-6-րդ տեղերը Պետեր Սվիդլերի (Ռուսաստան) և Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ: Մրցաշարի առաջատար Սերգեյ Կարյակինն է 5,5 միավորով, թեև զիջել է Սվիդլերին: 2-րդ տեղում է 5 միավորով Մագնուս Կալսենը (Նորվեգիա), իսկ եռյակը եզրափակում է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) նույնպես 5 միավորով: Վերջին տուրում Արոնյանը կհանդիպի Կարլսենի հետ, Կարյակինը՝ Թոփալովի, Ռաջաբովը՝ Սվիդլերի, Լյուդվիգ Վան Համմերը՝ Նակամուրայի, Վան Հաոն՝ Անանդի: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |