Լևոն Արոնյան. Կարլսենի հետ հանդիպումը ոչնչով չի տարբերվում մյուս շախմատիստների հետ հանդիպումից![]() 18 մայիսի 2013 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Ստավանգերի մրցաշարի 8-րդ տուրում Վեսելին Թոփալովի հետ ոչ ոքիից հետո Լևոն Արոնյանն ասել է, որ նախապատրաստումը պարտիային խաղից ավելի ծանր էր: «Ամբողջ օրը ես լարված էի, սակայն այսպիսի ոչ այնքան դժվար պարտիայից հետո չեմ հոգնել: Հանդիպման կեսին ես հասկացա, որ այն ոչ ոքի է ավարտվելու: Հաջորդ իմ հանդիպումը Մագնուս Կարլսենի հետ է, ես պետք է լավ քնեմ, քանի որ այն ավելի շուտ է սկսվելու»,-ասել է Արոնյանը: Ըստ հայ շախմատիստի, հենց լավ քունն է օգնում պատրաստվել պարտիային, իսկ առավոտյան, ինչպես միշտ հեծանիվիվ է քշելու. «Կարլսենի հետ հանդիպումը ոչնչով չի տարբերվում այլ շախմատիտսների հետ հանդիպումից»: Արոնյանը Ստավանգերում 4,5 միավորով կիսում է 4-6-րդ տեղերը, իսկ Կարլսենը 5 միավորով 2-րդ տեղում է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |