Հրայր Մկոյանը երկու շաբաթ հետո կսկսի թեթևակի մարզվել

Հրայր Մկոյանը երկու շաբաթ հետո կսկսի թեթևակի մարզվել

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և չեխական «Չեշկե Բուդեյովիցեի» պաշտպան Հրայր Մկոյանը մոտ մեկ ամիս է, ինչ չի կարողանում դուրս գալ խաղադաշտ վնասվածքի պատճառով:

Ներկայումս Մկոյանը գտնվում է Հայաստանում, որտեղ շարունակում է վերականգնվել վնասվածքից:

«Վիրահատությունից արդեն անցել է 3 շաբաթ: Հիմա ինձ համեմատաբար լավ եմ զգում, բայց մեծ ծանրաբեռնվածություններ տալ չի կարելի: Հենց այդ պատճառով առայժմ միայն հեծանիվ եմ քշում: Միայն երկու շաբաթ հետո կսկսեմ թեթևակի վազել»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Հրայր Մկոյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---